Վաճառվում է 1-ը 2 սենյակի ձևափոխած բնակարան՝ Գարեգին Նժդեհի փողոցում,5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում:Ընդհանուր մակերեսը 41,5քմ. է:Բնակարանը կապիտալ վերանորոգված է և լուսավոր:Տանիքը նույնպես վերանորոգված է,մուտքի դուռը երկաթյա է,պատուհանները եվրոպական արտադրության,հատակը ծածկված է մանրահատակով:Սանհագույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով:Բնակարանը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով:Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն:Բակում կա բացօթյա կայանատեղի:Բնակարանի գինը իր մեջ ներառում է կահույքը և տեխնիկան:Մոտակայքում կարող եք գտնել զանազան խանութներ և ժամանցի վայրեր: