Վաճառվում է 4 սենյականոց բնակարան,Շինարարներ փողոցում ՝ նորակառույց 13 հարկանի շենքի 10րդ հարկում:Ընդհանուր մակերեսը 111քմ է,իսկ արտաքին դիզայնը լրացնում է դեպի փողոց նայող բաց պատշգամբը:Բնակարանը վերանորոգված է ժամանակակից եվրոպական ստանդարտներին համապատասխան,տեղադրված է երկաթյա մուտքի դուռ, պատուհանները և միջսենյակային դռները եվրոպական արտադրության են:Հյուրասենյակի և ննջասենյակների հատակը ծածկված է լամինատով,իսկ խոհանոցինը ՝ սալիկներով:Սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով:Գազամատակարարումը և ջրամատակարարումը շուրջօրյա է,իսկ ջեռուցումը կատարվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով:Շքամուտքի,ինչպես նաև անխափան աշխատող վերելակի սպասարկումը կատարվում է ժամանակին,առանց որևէ տհաճություն պատճառելու լիովին բնակեցված այս նորակառույց շենքի բնակիչներին:Վաճառքի գնի մեջ են մտնում նաև ներկառուցված պահարանները, խոհանոցի կահույքը և տեխնիկան:Մոտակայքում են գտնվում բոլոր առաջին անհրաժեշտության խանութները: