Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ Հանրապետության փողոցում,5 հարկանի բնակելի շենքի 4-րդ հարկում:Բնակարանը վերանորոգված է և կահավորված ժամանակակից կահույքով:Մուտքի դուռը երկաթյա է,պատուհանները եվրոպական արտադրության,միջսենյակային դռները փայտյա,հատակը ծածկված է մանրահատակով:Սանհանգույցը ամբողջությամբ սալիկապատված է և լի սանտեխնիկայով:Գազամատակարարումը և ջրամատակարարումը կատարվում է շուրջօրյա:ՈՒնի 2 բաց պատշգամբ,որոնք նայում են դեպի փողոց:Բնակարանում առկա են բոլոր անհրաժեշտ պարագաները,իսկ մոտակայքում կարող եք գտնել խանութներ և ժամանցի վայրեր: